Առողջապահություն

Ծիրանի օգտակարությունը

Եթե դուք զբաղվում եք մտավոր աշխատանքով, ապա ձեր սննդակարգի մեջ ներառեք ծիրանը: Այն դրական ազդեցություն է գործում հիշողության վրա և ավելցնում է ուղեղի ակտիվությունը: Ծիրանը պարունակում է մեծ քանականությամբ շաքար, կարոտին, թիամին, ռիբոֆլավին, նիկոտինաթթու, պրովիտամին А, վիտամին В, 0,1, В, 0,2, РР 3, С:

Ծիրանը պարունակում է նաև կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, կրեմնիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ, ցինկ, ինչպես նաև կիտրոնի, գինու և խնձորի թթու, սպիտակուցներ, ածխաջրեր և այլն:

 

Ծիրանը շատ օգտակար է երեխաների աճի համար, քանի որ նրա մեջ կա շատ կարոտին, ինչպես նաև այն օգտակար է կենտրոնական նյարդային համակարգի խախտման, մաշկի և աչքի արցունքագեղձերի հիվանդությունների ժամանակ: 

 

Սակայն շաքարի բարձր պարունակության պատճառով ծիրանը հակացուցված է նրանց, ովքեր տառապում են շաքարախտով, գաստրիտի, ինչպես նաև թթվայնության բարձրացման և ճարպակալման ժամանակ:

 

Աղբյուրը՝ Doctors.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: