Առողջապահություն

Մազերը լվանալու հաճախականությունը

Մազերը լվանալու անհրաժեշտությունը պայմանավորված է մազի ճարպոտությամբ և չորությամբ: Ճարպոտ մազերը կարելի է լվանալ թեկուզ և ամեն օր՝ հաճախակի օգտագործման համար նախատեսված շամպուններով: Չոր մազերը համեմատաբար ուշ-ուշ պետք է լվանալ:

 

Ճարպոտ մազերի դեպքում լվանալուց հետո մազերը պարզաջրեք խոտաբույսերով պատրաստված թուրմով (2 ճաշի գդալ խոտաբույսի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Ցանկալի է օգտագործել եղինջով, դաղձով, կոթուկով թուրմերը): 

 

Չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում մազերին երբեմն սնուցող դիմակներ դնել: Օրինակ`   1 ճաշի գդալ ժելատինը, 1 թեյի գդալ խնձորի քացախը խառնեք 1 բաժակ ջրին, ավելացրեք 2 կաթիլ հասմիկի, եղեսպակի կամ հազրեվարդի եթերայուղ:

 

Պատրաստի խառնուրդը շրջանաձև շարժումներով տարածեք մազարմատներին, սրբիչով փաթաթեք գլուխը: 10 րոպեից լվացեք մազերը:

 

Աղբյուրը`   Doctors.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: