Առողջապահություն

Թեյը՝ որպես մազերի բուժման միջոց

Թեյն իր մեջ պարունակող մի շարք վիտամինների շնորհիվ կարող է բուժիչ ազդեցություն ունենալ մազերի համար: Հատկապես օգտակար են B խմբի, P և C վիտամինները: Թեյի շնորհիվ մազերը դառնում են փայլուն և մետաքսանման, իսկ գլխամաշկի բորբոքային և ալերգիկ երևույթները վերանում են:
Մուգ գույն ունեցող յուղոտ մազերը խորհուրդ է տրվում լվանալուց հետո ողողել սև թեյի տաք թուրմով: Դա քչացնում է գլխի մաշկի և մազերի յուղայնությունը, վերացնում է գրգռվածությունը, մազերին տալիս է փայլ: Չոր և կոտրատվող մազերի համար ստորև ներկայացված դիմակն անփոխարինելի է:
 
Ձվի դեղնուցը հարեք 1 ճաշի գդալ ձեթով, զանգվածը քսեք մազերին, փաթաթեք սրբիչով և թողեք 30 րոպե, հետո մազերը շամպունով լվացեք և ողողեք դինջի թուրմով: Նկատի ունեցեք`   այս դիմակի ազդեցությունը միայն երեք ամիս հետո ակնառու կլինի:
 
Բաց գույնի մազերին ոսկեգույն երանգ կհաղորդի երիցուկը: 1 բաժակ երիցուկը եփեք 1լ եռացրած ջրով, թողեք, որ սառչի, քամեք և դրեք մազերին:
 
Աղբյուրը`   Doctors.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: