Հանրագիտարան

Բելգիայի ազգային տոնը

Հուլիսի 21-ին Բելգիայում նշվում է երկրի ազգային տոնը: Բելգիան անկախություն է ձեռք բերել 1830թ.-ի հեղափոխությունից հետո: 1831թ. հուլիսի 21-ին տեղի է ունեցել երկրի թագավորի`   Լեոպոլդ Առաջինի սահմանադրական երդումը:
1890թ.-ից հուլիսի 21-ը պաշտոնապես հայտարարվել է Բելգիայի ազգային տոն: 1831թվականի այդ օրը թագավոր է ընտրվել Լեոպոլդ I-ը: Նույն օրը նորընծա թագավորը Բելգիայի Սահմանադրությանը հավատարիմ մնալու երդում է տվել:
 
Ամեն տարի՝ այս օրը, բելգիացիները տոնում են մեծ հանդիսավորությամբ: Ամենավառ իրադարձությունը, թերևս, զինվորական երթն է, որն անց է կացվում Թագավորական հրապարակում Բելգիայի թագավորի պաշտոնական ելույթից անմիջապես հետո:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: