Հանրագիտարան

Լաոսի անկախության օր

Հուլիսի 19-ին Լաոսն անկախացավ Ֆրանսիայից: 1893թ.-ից այս երկիրը եղել է ֆրանսիական գաղութ: Անկախություն է ձեռք բերել միայն 1953թ.: Անկախացումից հետո երկրում ծագել է քաղաքացիական պատերազմ, որի ընթացքում հակամարտող կողմերին իրենց օգնությունն են ցուցաբերել ԱՄՆ-ն և Վիետնամը:
1975թ.-ին Լաոսը հռչակվել է հանրապետություն: Լաոսում բնակվում են մոտ 70 ազգություն ու ցեղ՝ լաո (70%), քմու, մեո, յաո: Մեծամասնության դավանանքը բուդդայականությունն է:
 
Քաղաքացիական պատերազմը և հաճախակի տեղի ունեցող երաշտներն իրենց կնիքն են թողել այս երկրի տնտեսության զարգացման վրա:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: