Առողջապահություն

Օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակության մասին

Մարդու օրգանիզմին յուրաքանչյուր 1կգ-ի դիմաց 30մլ ջուր է անհրաժեշտ: Օրինակ`   ձեր քաշը 70կգ է, ապա ջրի օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավել: Թեյը, ապուրը հաշվից դուրս են գալիս, քանի որ դրանք ջրի պակասը չեն լրացնում:
Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմեք: Մի բաժակ ջուրը կօգնի, որ քիչ ուտեք: Թեյն  ու սուրճն էլ վայելեք առանց շաքարի: Այն սնունդը, որն ընտրում եք, պետք է լինի լիարժեք ու  հաշվեկշռված: Պետք չէ բացառել այս կամ այն մթերքը, որը հատկապես ազգային խոհանոցի մաս է կազմում:
 
Պետք է ձգտել պարբերականության: Հարկավոր է ուտել հաճախ ու քիչ-քիչ: Օրինակ`   նախաճաշին վարսակաձավար, մինչև ճաշը ընկած ժամանակահատվածում կարելի  է միրգ ուտել, ճաշին`   ապուր, ընթրիքին`   ձուկ ու աղցան, իսկ քնելուց 2 ժամ առաջ`   տաք կաթ կամ մեղրով թեյ:
 
Երբ ցանկանում ենք ու փորձում ճիշտ սնվել, օրգանիզմն սկզբում ընդվզում է, հետո խորամանկում`   կալորիաներ տնտեսելով: Քանի որ պահեստավորել չի կարող, մեզ կարծես գամում է բազմոցին կամ բազկաթոռին: Աշխատում ենք քիչ շարժվել ու շատ քնել: Այդ ժամանակ պետք է գնալ մարզասրահ:
 
Ի վերջո, այս խնդրին համալիր մոտեցում է  պետք: Շատ հեղուկ, քիչ սնունդ ու շատ շարժում: Միայն ադպես կարելի է մարմինը, առողջությունն ու նյարդերը կարգի բերել: Ի վերջո, մի՛ մոռացեք, որ քաղցը կամ զանազան սննդակարգերը նպաստում են արագ քաշը վերականգնելուն:
 
Մասնագետներն ասում են, որ օրգանիզմը հիշողություն ունի, քաղցի հիշողությամբ այն լի օրերին պահեստավորում է կալորիաները «նեղ օրվա» համար:
 
Աղբյուրը`   Doctors.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: