Առողջապահություն

Շատ ուտելու ու քնելու մասին

Առողջ տղամարդկանց ու կանանց տվյալները վերլուծելով՝ Սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայի գիտնականները եզրակացրել են, որ այն մարդիկ, որոնք մշտապես վատ են քնում, շատ են ուտում:
Քիչ քնող մարդը մոտ 500 կալորիա ավել է օգտագործում: Դա չի կարող ազդել նրա կազմվածքի վրա: Փորձարկման մասնակիցների մի մասը քնել է սովորական ռեժիմով, մյուս մասը`   նորմայից 1.3-ով պակաս: Բոլորին թույլատրված է եղել ուտել որքան կամենան: 
 
Պարզվել է, որ մոտ 1 ժամ 20 րոպե քնի կրճատումը նպաստում է օրը 549 լրացուցիչ կալորիայի ավելացմանը: Հաշվի առնելով, որ մասնակիցների ֆիզիկական ակտիվության մակարդակը նույնն է եղել, նրանք, ովքեր շատ էին կերել, ավելորդ քաշ են հավաքել: 
 
Փորձագետների կարծիքով քնի անբավարարությունը պայմանավորված է լեպտին հորմոնի մակարդակի բարձրացմամբ և գրելին հորմոնի մակարդակի նվազեցմամբ: Ի դեպ, այդ հորմոններն ազդում են ախորժակի և հագեցվածության վրա:
 
Աղբյուրը՝ sila.pro
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: