Առողջապահություն

Բռունցքը սեղմելն օգտակար է հիշողության համար

Մասնագետները պնդում են, որ բռունցքը սեղմելը կարող է օգտակար լինել հիշողության համար: Կամավորների հետ անցկացված փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր որքան հնարավոր է ուժգին սեղմել են ձեռքում պահած գնդակը, իրենց առաջարկված 72 բառից կազմված ցուցակից ավելի շատ բառ են հիշել, քան նրանք, ովքեր չեն սեղմել:
Ավելին`   ամենից շատ բառ հիշել են նրանք, ովքեր մտքում պահելիս սեղմել են աջ ձեռքով, իսկ հիշելիս`   ձախով: Գիտնականները դա բացատրում են գլխուղեղի աշխատանքի ժամանակավոր հերթափոխով:
 
Մտաբերելիս կատարած պարզ շարժումներն ակտիվացնում են ուղեղի այն հատվածները, որոնք մինչ այդ չեն օգտագործվել, ինչն էլ հնարավորություն է տալիս կենդանացնել հիշողությունը:
 
Աղբյուրը`   Mediainform.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: