Հանրագիտարան

Հաշվապահի օր (Ուկրաինա)

Ամեն տարի հուլիսի 16-ին Ուկրաինայում նշվում է Հաշվապահի օրը: Տոնի օրվա ընտրության համար հիմք է ծառայել Ուկրաինայի № 996-XIV «Հաշվապահական հաշվառման և ֆինաանսական հաշվետվությունների մասին» օրենքը, որն ընդունվել է 1999թ.-ի հուլիսի 16-ին:

Պաշտոնապես տոնն ընդունվել է 2004թ. հուլիսի 18-ին`   համաձայն Ուկրաինայի նախագահի № 662/2004 որոշման, սակայն մինչ այդ էլ հաշվապահները հուլիսի 16-ին նշում էին իրենց մասնագիտական օրը:

 

Տոնի նպատակը հաշվապահների՝ երկրի ֆինանսատնտեսական զարգացման գործում ունեցած ներդրումն արժևորելն է և խրախուսելը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: