Հանրագիտարան

Բաստիլի գրավման օր (Ֆրանսիա)

Բաստիլը հիմնականում քաղաքական բանտարկյալների համար նախատեսված բանտ-ամրոց էր Փարիզում: 1879թ. հուլիսի 14-ին Ֆրանսիան գրավել է Բաստիլը, և ամեն տարի այդ օրը ֆրանսիացիները նշում են որպես ազգային տոն:
Ամրոցը կառուցվել է 1370-1382թթ. Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ, ունեցել է 8 քարե բարձր աշտարակ, 30 մետրանոց ատամնավոր պատեր, շուրջը եղել է խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով:
 
Ամրոցը կառուցվել է մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից այն վերածվել է պետական բանտի: Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:
 
1791թ. հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը: 1989թ. ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը, որը նոր դարաշրջան է բացել թե´ ֆրանսիացիների, թե´ համայն մարդկության պատմության մեջ:
 
Աղբյուրը`   Encyclopedia.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: