Հանրագիտարան

Ուղեկցորդների միջազգային օր

Հուլիսի 12-ը Քաղաքացիական օդանավերի ուղեկցորդների և ուղեկցորդուհիների միջազգային օրն է: Այս մասնագիտությունն ավելի քան 80 տարվա պատմություն ունի: Համարվում է, որ այն առաջացել է 1928թ. Գերմանիայում, որտեղ բացի օդաչուներից, սկսեցին լրացուցիչ մարդու աշխատանքի ընդունել: Մինչ այդ ուղեկցորդի պարտականությունները կատարում էին 2-րդ օդաչուները:
Սկզբում ուղեկցորդի պարտականությունները կատարում էին միայն տղամարդիկ, իսկ 1930թ. ԱՄՆ-ում առաջարկեցին այս աշխատանքի համար ընդունել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ քաղաքացիական ուղևորափոխադրումների համար:
 
Կար նաև մեկ այլ պատճառ՝ կանայք ավելի փոքր քաշ ունեին, ինչը մեծ նշանակություն ուներ այն ժամանակվա օդանավերի համար: Իգական սեռի առաջին ուղեկցորդուհին Էլեն Չերչն էր: Նա իր առաջին թռիչքը կատարեց 1930թ.-ի մայիսի 15-ին:
 
Ժամանակակից ուղեկցորդների և ուղեկցորդուհիների գլխավոր պարտականությունն է ապահովել ուղևորների անվտանգությունը և անել ամեն ինչ, որպեսզի ուղևորներն իրենց հարմարավետ զգան թռիչքի ընթացքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: