Հանրագիտարան

Գտնվեց կավից թրծված չինական բանակը

1974թ.-ի ամռանը՝ հուլիսի 11-ին, չինական Սիան քաղաքի մերձակայքում տեղի գյուղացիները ջրհոր փորելիս հայտնաբերեցին արձաններ, որոնք զինվորի տեսք ունեին: Գտնվածը գրավեց հնէաբանների ուշադրությունը, և այդտեղ հնէաբանական մեծամասշտաբ աշխատանքներ սկսվեցին:
Շուտով հնեաբանների առջև կանգնեց կավե արձանների հսկայական զինված բանակ, որը «հսկում» էր չինական հզոր կայսր Ցին Շիխուանդիի (մ.թ.ա. 259-210թթ.) դամբարանը:
 
Կայսրը ժամանակին իրեն էր ենթարկել հնագույն Չինաստանի բոլոր թագավորությունները և ստեղծել առաջին չինական կայսրությունը: Նրա հրամանով է կառուցվել Չինական Մեծ պատը:
 
Զինվորների արձաններն իրական մարդու հասակ ունեն և համարվում են արվեստի ստեղծագործություններ: Նրանցից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ դիմագծեր և նույնիսկ դեմքի արտահայտություն:
 
Բոլոր արձանները պատրատվել են ձեռքով: Գիտնականները ենթադրում են, որ դրանք իրական զինվորների նմանությամբ են ստեղծվել:
 
Ամենայն հավանականությամբ զինվորների կավե բանակը կայսրի հսկայական դամաբարանային համալիրի մի փոքր մասն է միայն կազմում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: