Հանրագիտարան

Երկրագնդի բնակչության համաշխարհային օր

Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրագնդի բնակչության օրը: Տոնի համար հիմք է եղել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց`   1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր:
Հետագայում՝ 1989 թվականին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր: Աշխարհի բնակչության թիվը 1830թ. կազմել է 1 մլրդ, 1930թ.-ին՝ 2 մլրդ, 1960թ.-ին՝ 3 մլրդ, 1975թ.-ին՝ 4,5 մլրդ, 1987թ.-ին՝ 5 մլրդ, 1999թ.-ին՝ 6 մլրդ մարդ, 2007թ.-ին՝ 6.7 մլրդ, իսկ 2011 թվականին այն հատեց 7 միլիարդի սահմանը:
 
Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլև տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10-15 մլն.-ով, 1980-ական թվականներին՝ 85-90 մլն-ով:
 
Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ. մարդ, որից 74 մլրդ մահացել է, 7 մլրդ.-ը ներկայումս ապրում է: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչությունը կլինի 9.3 միլիարդ, իսկ դարավերջին այդ թիվը կգերազանցի 10 միլիարդը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: