Հանրագիտարան

Տանաբատա (Ճապոնիա)

Տանաբատան աստղային փառատոն է, որն անցկացվում է ամեն տարվա հուլիսի 7-ին Կիոտոյի գերագույն պալատում: Այդ օրը ճապոնացիները մաղթանքներ են գրում բազմերանգ, երկար, ուղղանկյունաձև թղթերի վրա, որոնք կոչվում են տանզակու, ապա իրենց ստեղծագործությամբ զարդարում են բամբուկի տերևները:
Իհարկե, տոնի նկատմամբ հատկապես անտարբեր չեն երիտասարդները: Ուսանողական քաղաքներում իսկական պատրաստություն են տեսնում տոնի կապակցությամբ:
 
Երեկոյան երիտասարդները հագնում են իրենց թեթև ամառային կիմոնոները, և սկսվում է գույնզգույն տոնը: Բոլորն ուրախանում են, հոգու խորքում հույս ունենալով, որ այդ օրը կիրականանա իրենց ամենանվիրական երազանքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: