Առողջապահություն

Ականջի հիգիենայի վտանգները

Հիգիենայի պահպանումն այսօր դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն երբեմն այն կարող է նաև վնաս հասցնել մեր առողջությանը:
Վաղուց հայտնի է, որ օրգանիզմում նաև օգտակար մանրէներ կան, իսկ օճառով հաճախակի լվացվելը կարող է մաշկի չորության ու գրգռվածության հանգեցնել և «մաքրության» հետևանքով հիվանդածին մանրէների հետ միասին վերացնել նաև օգտակարը:
 
Ըստ որում՝ վնասվելու ամենամեծ հավանականությունն ունեն ականջները: Մենք ամեն օր ջանադրաբար մաքրում ենք ականջներն ու միաժամանակ վնասում դրանք: Երբեմն նման գործողությունների պատճառով վնասվում է անգամ թմբկաթաղանթը:  
 
Բանն այն է, որ լսանցքն ունի ծալքեր ու ոսկրի հատվածն էլ լսանցքի մոտ նեղանում է: Մաշկն ականջի ներսում շատ նուրբ է`   0,1 մմ, ուստի այն վնասելն առանձնապես դժվար չէ նույնիսկ բամբակյա փայտիկով:
 
Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ այդ փայտիկով ականջի ծծմբական արտադրությունը դուրս բերելու փոխարեն այն ավելի խորը մղվի: Ի դեպ, ծծումբն ականջի խորքում չի առաջանում, այլ ամենասկզբում:
 
Դա կեղտոտ գոյացություն չէ, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք: Եթե այն Ձեզ չի անհանգստացնում, ապա հանգիստ թողեք ականջը. այն ինքնամաքրվող օրգան է: Կարևոր է նաև ականջը ջրից պաշտպանելը: 
 
Աղբյուրը`   Ankakh.com
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: