Հանրագիտարան

Ձկնորսության համաշխարհային օր

Ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Ձկնորսության համաշխարհային օրը: Տոնը նշվում է 1985 թվականից:
Ձուկ բռնելն աշխարհի ամենատարածված զբաղմունքներից մեկն է: Նա, ով գոնե մեկ անգամ կարթով հայտնվել է գետի մոտ, վայելել բնության հետ շփումն ու բռնել իր կյանքի առաջին ձուկը, երբեք չի մոռանա այդ հրաշալի զգացողությունները:
 
Միայն իսկապես հետաքրքրված մարդիկ կարող են գնալ շատ հեռու և խուլ վայրեր, ժամերով թրջվել անձրևի տակ, որ զգան կամ տեսնեն ձուկ բռնելու հաճույքը:
 
Ձկնորսության համաշխարհային օրն ամբողջ աշխարհում անցկացվում են ձուկ բռնելու մրցույթներ, տարբեր ուսուցողական սեմինարներ, որոնց մասնակցում են և´ փորձառու ձկնորսներ, և´ սկսնակներ:
 
Վերջին տարիներին այդ միջոցառումներին կարելի է հանդիպել նաև կանանց և աղջիկների: Աստիճանաբար ավելի շատ մարդ է հասկանում, որ ձկնորսությունը ֆիզիկական և հոգևոր ուժերի ամրապնդման լավ հնարավորություն է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: