Հանրագիտարան

Արմեն Աշոտյան

Արմեն Գևորգի Աշոտյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 25-ին: 1992 թվականին Աշոտյանն ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը: 1998թ.-ին ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի բուժական ֆակուլտետը:

1996թ. նա դարձել է ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի (ՈՒԽ) անդամ, 1997թ.՝ ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ։ 1998թ. ընտրվել է ուսանողական խորհրդարանի փոխնախագահ, իսկ 1999թ.՝ նախագահ՝ ղեկավարելով այն մինչ 2004թ։ 

 

1999-2000թթ. սովորել է Մարսելի համալսարաններից մեկում: 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի «Գլոբալ գործընթացների կառավարում» ծրագիրը:

 

2002-2005թթ. աշխատել է որպես ուսանողության հետ աշխատանքների գծով ԵՊԲՀ ռեկտորի օգնական։ 2005թ. եղել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական։ 2002 թվականից ի վեր Արմեն Աշոտյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

 

2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: 2009թ.-ի մայիսից կրթության և գիտության նախարար է եղել: 2016թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: