Հանրագիտարան

Երաժշտության օր (Ֆրանսիա)

Հունիսի 21-ին Ֆրանսիայում նշում են Երաժշտության օրը: Տոնի նախաձեռնողն է Ժակ Լոնգրոն:

Երաժշտության օրը նշվում է 1982 թվականից ի վեր: Այն նշում են ամառային արևադարձի օրը:

 

Երաժշտությունն այդ օրն ամենուր է`   տներում, հանդիսության սրահներում, փողոցներում: Բոլորը պարում են, նվագում, երգում, զվարճանում:

 

Երաժշտության օրը հնչում են տարբեր ժանրերի երգեր`   դասականից մինչև ժամանակակից ուղղություններ: Շատ հանրաճանաչ երաժիշտներ մեկնում են Ֆրանսիա, որ մասնակցեն այդ ուրախ միջոցառմանը:

 

Լռություն Ֆրանսիայում պարզապես գոյություն չունի այդ օրը: Տոնը շարունակվում է մինչ առավոտ:

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: