Հանրագիտարան

Ադամ Սմիթ

Դասական տնտեսագիտության վառ ներկայացուցիչ, փիլիսոփա, տնտեսագետ Ադամ Սմիթը ծնվել է 1723թ.-ի հունիսի 16-ին: 14 տարեկանում Սմիթն իր հայրենի փոքրիկ քաղաքից տեղափոխվել է Գլազգո և տեղի համալսարանում ուսումնասիրել մաթեմատիկա ու փիլիսոփայություն:

Գլազգոյում սովորելուց հետո կրթություն է ստացել նաև Օքսֆորդի համալսարանում, բայց թողնելով համալսարանը նախանաշված ժամկետից շուտ, այդպես էլ չի ստացել համալսարանի դիպլոմը:

 

Նա «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության հեղինակն է: Աշխատությունում ուսումնասիրել է արժեքի տեսությունը, եկամուների բաշխման, կապիտալի և դրա կուտակմանն առնչվող հարցեր:

 

Ադամ Սմիթի տեսության հիմնական դրույթը տնտեսության ազատումն է պետական կարգավորումից, որն արգելակում է տնտեսության բնականոն զարգացման ընթացքը: Նա է ներմուծել «անտեսանելի ձեռք» հասկացությունը, որով էլ կարգավորովում է տնտեսությունը:

 

Սմիթը բարեկեցության աղբյուր համարում էր աշխատանքի արտադրողականությունը, որի բարձրացման համար կարևորում էր աշխատանքի բաժանումը և մասնագիտացումը: Ադամ Սմիթը մահացել է 1790թ.-ի հուլիսի 17-ին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: