Հանրագիտարան

Աֆրիկայի երեխաների պաշտպանության օր

Ըստ Աֆրիկյան միաբանության որոշման՝ ամեն տարի՝ հունիսի 16-ին, նշվում է Աֆրիկայի երեխաների պաշտպանության միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է 1991 թվականին: Օրվա հիմնական նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել Աֆրիկայի երեխաների հիմնական խնդիրների ու նրանց առօրյա պայմանների վրա:
Օրվա ընտրությունը պատահական չէր: 1976թ.-ի հունիսի 16-ին հազարավոր սևամորթ աշակերտներ դուրս էին եկել Յոհանեսբուրգի փողոցներ`   պահանջելով դպրոցական կրթության որակի բարձրացում: Նրանք նաև ցանկանում էին պաշտպանել իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: 
 
Հարյուրավոր դեռահասներ գնդակահարվել են կառավարական ուժերի կողմից: Հետագա շաբաթների ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել և մոտ 1000 մարդ վիրավորվել: Ըստ պաշտոնական տվյալների`   1976 թվականի հունիսի 16-ից մինչև փետրվարի 28-ը ոստիկանության բացած կրակի հետևանքով մահացել է 575 մարդ, ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: