Հանրագիտարան

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 17-ին նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը, որի համար հիմք է դարձել1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովը: Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում`   գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ հաստատել ժամանակակից խնդրիների մասին ամենակարևոր կոնվենցիաները՝
1. Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
2. Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա
3. Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա:
 
Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին:
 
Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը:
 
Հայաստանի Հանրապետությունը ևս Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: