Հանրագիտարան

Սան Տոմե և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Սան Տոմե
Տարածքը՝ 1,001 հզ. կմ2
Բնակչությունը՝ 158 հզ.
Պետական լեզուն՝ պորտուգալերեն
Դրամական միավորը՝ դոբրա

Սան Տոմե և Պրինսիպի պետությունը գտնվում է Գվինեական ծոցի հրաբխային ծագման կղզիների վրա, որոնք կոչվում են նույն կերպ: Երկիրը գտնվում է Աֆրիկայից 300 կմ արևմուտք: Մակերևույթին առանձնանում են խառնարանային կոները: Կլիման հասարակածային է, մշտապես խոնավ: Կան բազմաթիվ գետակներ, խառնարանային լճակներ: Կղզիները ծածկված են հասարակածային անտառներով: Կենդանական աշխարհում գերակշռում են թռչուններն ու սողունները:

Կղզիները դեռ 15-րդ դարից գաղութացրել է Պորտուգալիան: Անկախություն է ձեռք բերել 1975թ.-ի հուլիսի 22-ին: 

Բնակիչների 90 %-ը խոսում է աֆրիկյան բանտու լեզուներով: Բնակչությունը կազմված է կրեոլներից, մետիսներից, անգոլարներից, ֆոռոսներից, տոնգաներից և եվրոպացիներից:
 
Հիմնական զբաղմունքը երկրագործությունն է: Մշակում են կակաո, սուրճ, ձիթատու և կոկոսյան արմավենի: Կան փայտամշակման և գյուղատնտեսական հումքի մշակման փոքր ձեռնարկություններ: Զարգացած է ձկնորսությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: