Հանրագիտարան

Տնային կենդանիներ

Տնային կենդանիները բնակարաններում ապրող կենդանիներն են: Դրանք լավ ազդեցություն են ունենում մարդու տրամադրության վրա և կապվում ու նվիրված են իրենց տերերին:
Նախքան կսկսեք տնային կենդանի պահել, պետք է համոզված լինեք, որ կարող եք նրան խնամել իր ողջ կյանքի ընթացքում: Վատ է, երբ մարդիկ ձեռք են բերում շնիկ կամ կատու, սակայն մի քանի ամիս անց հրաժարվում են նրանից: Ամեն տարի լքված կենդանիներին փրկող կազմակերպությունները հավաքում են հարյուր-հազարավոր այդպիսի խեղճ արարածների: 
 
Տնային կենդանիները պահանջում են ուշադրություն և խնամք: Խնամողը նրան չպետք է մոռանա նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը հիվանդ է կամ մեկնելու է այլ վայր, կամ էլ գտել է ուրիշ զբաղմունք: Երբ որոշում են կենդանի պահել, նախապես պետք է նրա համար տեղ ապահովել. բայց արդյո՞ք բնակարանում հարմար տեղ կա, և նյութական միջոցներն էլ բավավարու՞մ են կենդանուն պահելու համար: Ավելի լավ է կատուներին, շներին, ճագարներին  պահել տնամերձ այգում: Կենդանին, մեծ լինի թե փոքր, պետք է նրա բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, հետևել սննդին, հիվանդանալու դեպքում դիմել անասնաբույժին:
 
Տնային կենդանիները կարիք ունեն տերերի հատուկ ուշադրությանը: Շներին պետք է զբոսանքի տանել նվազագույնն օրական 2անգամ, իսկ կատուները սիրում են ազատ ներս ու դուրս անել: Ավելի հեշտ է խնամել այն կենդանիներին, որոնք կարող են ապրել վանդակներում, օրինակ`   համստերիկներին, ծովախոզուկներին և ավազամկներին: Համեմատաբար հեշտ է ձկների խնամքը, թեպետ նրանց նույնպես հարկավոր է պարբերաբար կերակրել և մաքրել աքվարիումը:
 
Հայտնի չէ, թե երբվանից է մարդն սկսել տնային կենդանիներ պահելը: Սակայն Իսրայելում գոյություն ունի դամբարան (12 հզ. տարվա վաղեմության), որտեղ մարդու կողքին շուն է թաղված: Մահացածի ձեռքը հանգչում է շան վրա:
Հին Եգիպտոսի փարավոնների կողքին թաղել են շատ ընտանի կենդանիներ, հատկապես`   շներ ու կատուներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: