Հանրագիտարան

Հելսինկիի օր (Ֆինլանդիա)

Հունիսի 12-ին Ֆինլանդիայում նշվում է Հելսինկիի օրը: Քաղաքը հիմնադրվել է 1550թ., իսկ տոնն առաջին անգամ նշվել է 1959թ.-ի հունիսի 12-ին:

Այս օրը քաղաքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, տարբեր տարիքի մարդիկ կարող են վայելել երաժշտություն և մասնակցել տարբեր մրցույթների: Այդ օրերին հատկապես մարդաշատ և աշխույժ է լինում քաղաքի կենտրոնը:

 

Տոնակատարությունների բացումն անում է քաղաքապետը`   մեկ գավաթ սուրճ ըմպելով քաղաքապետարանի շենքի մոտ: Այնուհետև սկսվում են մյուս տոնական միջոցառումները:

 

Հելսինկիի բնակիչների և հյուրերի համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ժամանակ ներկայացվում է քաղաքի պատմությունը, իսկ բոլոր թանգարաններն այդ օրն անվճար են հաճախորդների համար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: