Հանրագիտարան

Ուատտ Ջեյմս

Անգլիացի գյուտարար և ճարտարագետ Ջեյմս Ուատտը համարվում է շոգեմեքենայի ստեղծողը: Նա էր,ոբ առաջին անգամ առաջարկեց հզորության առաջին միավորը՝ ձիաուժը:
Ջեյմս Ուատտը 1756 թ-ից, որպես մեխանիկոս, աշխատել է Գլազգոյի համալսարանում, 1765 թ-ից զբաղվել շոգեմեքենայի կատարելագործմամբ, 1775 թ-ից դարձել է շոգեմեքենաների արտադրության և վաճառքի ընկերության հիմնադիր անդամ: Ուատտը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
 
Ուատտը ուսումնասիրել է ջրային գոլորշու (շոգու) հատկությունները, մասնավորապես`   հագեցած գոլորշու ջերմաստիճանի կախումը ճնշումից: Ուսումնասիրելով անգլիացի գյուտարար Թ. Նյուքոմենի ստեղծած շոգեքարշը`   Ուատտը կատարել է մի շարք հայտնագործություններ. նա ստեղծել է շոգեմեքենայի կենտրոնախույս կարգավորիչ, մղլակ, գլանի շոգեշապիկ, որոնց հիման վրա կառուցել է անընդհատ պտտումով կրկնակի գործողության համապիտանի շոգեմեքենա:
 
Ուատտը նաև նախագծել և պատրաստել է մի շարք սարքեր՝ սնդիկային բաց ճնշումաչափ, սնդիկային վակուումաչափով հանդերձված խտարար (կոնդենսատոր), ճնշման ցուցասարք, կաթսաների ապակե ջրաչափ: Նա հայտնագործել է պատճենահանման թանաքը:
Միավորների միջազգային համակարգում հզորության միավորը Ուատտի անունով կոչվել է Վատտ (Վտ). 
 
1 Վատտը հավասար է այն հզորությանը, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 Ջոուլ աշխատանք:
                                                                                 1Վտ=1 Ջ/վ
 
Վատտը կիրառվում է նաև որպես ձայնային հզորության, ձայնային էներգիայի հոսքի, իոնացնող ճառագայթման էներգիայի հոսքի միավոր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: