Հանրագիտարան

Ֆիջի

Ֆիջին Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող պետություն է: Այն գտնվում է Օվկիանիայի կենտրոնական մասում:

Ֆիջի կղզեխումբը կազմված է ավելի քան 3 հզ. կղզիներից: Խոշորներն են Վիտի Լևուն և Վանուա Լևուն: Կղզիների մակերևույթը լեռնային է, ծովափերին կան նեղ դաշտավայրեր: Ափերը կտրտված են՝ շրջապատված բուստային խութերով: Կլիման խոնավ արևադարձային օվկիանոսային է: Գետերը (Ռևա, Վաինիմբուկա) կարճ են ու ջրառատ: Տարածված են խոնավ հասարակածային անտառները, տեղ-տեղ՝ մարդու միջամտությամբ առաջացած սավաննաները: Կղզիները հայտնաբերել են Ա. Թասմանը (1643 թ.) և Ջ. Կուկը (1774 թ.): 1874 թ. կղզիները գրավել են անգլիացիները՝ հայտարարելով այն իրենց գաղութը: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1970 թ.-ի հոկտեմբերի 10-ին: Հիմնական բնակիչները հնդիկներն ու ֆիջիցիներն են:Ֆիջին գյուղատնտեսական երկիր է: Ֆիջիի բնակիչները- մշակում են շաքարեղեգ, սորգո, կակաո, ծխախոտ, կոկոսյան արմավենի: Գործում են փայտամշակման, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ: Արդյունահանում են ոսկի:

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: