Հանրագիտարան

Պորտուգալիայի օր

Հունիսի 10-ին Պորտուգալիայում նշում են իրենց երկրի օրը: Այդ օրը Պորտուգալիայի մեծագույն պոետ Լուիս Կամոենսի մահվան օրն է (1580թ.): Կամոենսը շատ բարդ և արկածներով լի կյանք է ունեցել: Երիտասարդ տարիներին ճակատագիր փնտրելու է մեկնում Լիսաբոն: Ռազմական ծառայության անցնելով`   Կամոենսը քաջաբար կռվում է մարտի դաշտում և կորցնում աջ աչքը:

Մի շարք արկածների միջով անցնելուց և բանտ ընկնելուց հետո թագավորի ներմանն է արժանանում այն պայմանով, որ մեկնի  Հնդկաստան: Հնդկաստանում պոետը «մեկ թուր է վերցնում ձեռքը, մեկ փետուր», մասնակցում է մարտերի, գրում բանաստեղծություններ:

 

Պոետը, սակայն, իր մահկանացուն կնքում է Պորտուգալիայում: Ահա, թե ինչ է գրում պոետն ընկերոջը հասցեագրված վերջին նամակում՝ «Ես մահանում եմ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա հետ միասին»: Խոսքը 1580թ.-ի Պորտուգալիայի անկախության կորստի մասին էր:

 

Լուիս Կամոենսի հայրենասիրական ստեղծագործությունները մեծապես նպաստել են Պորտուգալիայում ազգային ինքնագիտակցության արթնացմանը: Այս է պատճառը, որ Պորտուգալիայի և պոետի կյանքից հեռանալու օրերը համընկնում են:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: