Հանրագիտարան

Անդորա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Անդորա լա Վելլա
Տարածքը՝ 465 կմ2
Բնակչությունը՝ 62,5 հզ.
Պետական լեզուն՝ կատալոներեն, իսպաներեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝ իսպանական պեսետա
Անդորան փոքրիկ պետություն է, որը գտնվում է Եվրոպայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան լեռներում՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև: Անդորան ունի իր կառավարությունը, սակայն միաժամանակ գտնվում է Ֆրանսիայի նախագահի և Ուրխելի (Իսպանիա) եպիսկոպոսի համատեղ խնամակալության ներքո:
 
Անդորան պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 805 թ-ին: Միջին դարերում երկրի տարածքը Դե Ֆուա կոմսերի և Ուրխելի եպիսկոպոսների ավատատիրական տիրույթն էր: 1589 թ-ին Դե Ֆուա կոմսերի իրավունքներն անցել ֆրանսիական թագավորներին:
 
Երկրի տնտեսության հիմքը միջազգային զբոսաշրջությունն է: Տարեկան Անդորա է այցելում 12 մլն զբոսաշրջիկ: Կան ծխախոտի, հրուշակեղենի, հուշանվերների արտադրության փոքրիկ ձեռնարկություններ: Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած է ոչխարաբուծությունը: Զբաղվում են նաև այգեգործությամբ և բանջարաբուծությամբ: Իր հարևան երկրներին Անդորան վաճառում է բարձրորակ բուրդ: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: