Հանրագիտարան

Օվկիանոսների համաշխարհային օր

Երկրի գրեթե 70%-ը պատված է Համաշխարհային օվկիանոսով, այն զբաղեցնում է երկրագնդի երեք քառորդ մասը: Ըստ գիտնականների՝ Համաշխարհային օվկիանոսը բաժանված է 4 մեծ օվկիանոսի՝ Ատլանտյան, Հնդկական, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ: 1992թ. Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ որոշվեց ստեղծել մի նոր տոն՝ Համաշխարհային օվկիանոսների օր:

2008թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց, որ սկսած 2009թ.-ի հունիսի 8-ից, պաշտոնապես նշվելու է Համաշխարհային օվկիանոսի օրը:

 

Այդ ժամանակվանից ի վեր տոնը նշվում է նույնիսկ այն երկրներում, որոնք ոչ մի առնչություն չունեն Համաշխարհային օվկիանոսի հետ:

 

Այսօր շատ կենդանաբանական այգիների և դելֆինարիաների աշխատակիցներ ջանում են ամեն գնով պահպանել ծովային բնակիչների իրավունքերը և կայուն պահել բնապահպանական միջավայրը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: