Հանրագիտարան

Դիվանագիտության օր (Խորվաթիա)

879թ.-ի հունիսի 7-ին Հռոմի պապ Յոհան 3-րդը նամակ ուղարկեց «սիրելի որդի Բրանիմիրին, Խորվաթիայի եպիսկոպոս Թեոդոսին, քահանաներին և խորվաթներին»: Այս նամակով նա հավանություն տվեց Խորվաթիայի քաղաքական դիրքորոշմանն ու խոստացավ, որ ամեն գնով կպաշտպանի խորվաթներին:

Սա Հռոմի պապի պատասխանն էր իշխան Բրանիմիրի խնդրանքին, որով նա օրհնում էր «իշխանին, խորվաթ ազգը և Խորվաթիա պետությունը»:

 

Նամակի համաձայն՝ Հռոմի պապն իշխան Բրանիմիրին հռչակում էր երկրի օրինական ղեկավար, Խորվաթիան՝ անկախ պետություն:

 

Հենց այս էլ պատճառ դարձավ, որ հունիսի 7-ը Խորվաթիայում նշվի որպես Խորվաթական դիվանագիտության օր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: