Հանրագիտարան

Ավարտվեց Թաջ Մահալի կառուցումը

1652թ.-ի հունիսի 7-ին ավարտվել է Թաջ Մահալ դամբարանի կառուցումը: Այն կառուցվել է Ագրայում, որը Հնդկական կայսրության այդ ժամանակի մայրաքաղաքն էր: Թաջ Մահալի կառուցումը տևել է 22 տարի:

Հետազոտողներն ասում են, որ համաշխարհային ճարտարապետության այս գլուխգործոցի հեղինակը Շահ-Ջահան կայսրն է: Մեզ հասել է նաև գլխավոր ճարտարապետ Ուստադ-Իսի անունը:

 

Ավելի քան 20.000 մարդ մասնակցել է կառուցման աշխատանքներին: Թաջ Մահալն ամբողջովին կառուցված է մարմարից: Դրա գլխավոր գմբեթը 64մ բարձրություն ունի և շրջապատված է 4 փոքր գմբեթներով:

 

Դամբարանն ամբողջովին պատված է նկարազարդումներով: Դամբարանին ամբողջական տեսք են տալիս մզկիթը, հյուրասենյակն ու պարկը:

 

Թաջ Մահալը համարվում է աշխարհի ութերորդ հրաշալիքը և համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: