Հանրագիտարան

Պետական դրոշի օր (Էստոնիա)

Հունիսի 4-ին Էստոնիայում նշվում է Պետական դրոշի օրը: Էստոնիայի պետական դրոշը բաղկացած է 3 հորիզոնական գծերից, որոնք կապույտ, սև և սպիտակ գույնի են: Կապույտ գույնը խորհրդանշում է երկինքը, սևը՝ հողը, սպիտակը`   մաքրությունն ու հույսը:

Գույների այսպիսի համադրությունը յուրօրինակ է, քանի որ ոչ մի այլ պետության դրոշ բաղկացած չէ այս գույներից:

 

Դրոշի գույներն առաջին անգամ 1881թ. օգտագործել էին Էստոնիայի ուսանողական միությունը հիմնած ուսանողները: Էստոնիայի դրոշն օրհնվել է 1884թ.-ի հունիսի 4-ին Օտեպիայի եկեղեցիներից մեկում:

 

Դրոշը պետական կարգավիճակ ստացել է 1922թ.: Այդ ժամանակվանից ի վեր`   դրոշը ծածանվում է  Բարձր Գերման աշտարակից: Այն բարձրացվում է արևածագին և իջեցվում մայրամուտին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: