Հանրագիտարան

Ավարտվեց Սպիտակ տան կառուցումն ԱՄՆ-ում

1800թ.-ի հունիսի 4-ին ԱՄՆ-ում ավարտվեց Սպիտակ տան կառուցումը, և առաջին տանտերեր դարձան ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսը և նրա կինը: Անունը դրվեց գրեթե միանգամից, քանի որ սպիտակ պատերով այս կառույցը շատ արտահայտիչ կերպով առանձնանում էր շրջապատի շենքերից, որոնք կառուցված էին կարմիր գրանիտից: «Սպիտակ տուն»-ը պաշտոնական անուն դարձավ 1902թ. նախագահ Թեոդոր Ռուզվելտի որոշումով:

19-րդ դարի ընթացքում Սպիտակ տան շենքը վերակառուցվում և նորացվում էր: Առանձնատանն աստիճանաբար փոխվեց կահավորանքը, էլեկտրաէներգիա ու հեռախոսային գիծ անցկացվեց և այլն: 1948թ.՝ նախագահ Թրումենի օրոք, Սպիտակ տունն ամբողջությամբ վերակառուցվեց:

 

Ժամանակակից Սպիտակ տունը համարվում է նաև թանգարան ու բաց է հասարակության համար: Յուրաքանչյուր նախագահական ընտանիք այնտեղ ինչ-որ բան է թողել իրենից հետո:

 

Հիմնական շենքը մինչև այժմ էլ ծառայում է որպես բնակելի տարածք: Այստեղ գտնվում են նախագահական ընտանիքի բնակարանները, որոնց կահավորանքը 18 և 19-րդ դարերի ոճով է պատրաստված:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: