Առողջապահություն

Գեղեցկության և էներգիայի աղբյուր վիտամինների մասին

Բոլորը գիտեն, որ մարդն էներգիայով «լիցքավորվում է» սննդի միջոցով, ավելի ստույգ`   ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով։ Օրինակ՝ վիտամիններ B1-ը, B2-ը, նիկոտինամիդը և բիոտինը Կրեբսի ցիկլում համաֆերմենտների դեր են կատարում, երկաթը, վիտամին B12-ը և ֆոլաթթուն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզման համար, վիտամիններ B1-ը, B6-ը, ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումն ու յոդն անփոխարինելի դեր ունեն նյարդային համակարգի և նյարդային իմպուլսների բնականոն գործունեության համար։
Վիտամիններ A-ն, E-ն և C-ն, պղինձը, սելենը և ցինկն օժտված են խիստ հակաօքսիդանտ հատկություններով, որոնք խթանում են օրգանիզմի հարմարվողականությունն ու դիմադրողականությունը։ Վիտամիններն ու հանքանյութերը մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներին։ 
 
Օրգանիզմի էներգիայի պաշարներն անհնար է լրացնել առանց վիտամինների և միներալների։ Մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվծությունը հնարավոր է հաղթահարել ադապտոգեների համակցությամբ վիտամիններ և միներալներ ընդունելով։
 
Աշխատանքից չհոգնելու, տնային գործերի համար ուժ ունենալու և ակտիվ հանգիստ կազմակերպելու համար հարկավոր է ընդունել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների, հանքանյութերի որոշակի քանակություն։
 
Հայտնի բան է, որ յուրաքանչյուր կին ցանկանում է լինել գեղեցիկ, ուստի միշտ պետք է հիշել, որ կանայք ունեն իրենց մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությունն ապահովող «օգնականներ»։
 
Բետա-կարոտինը դրական ազդեցություն է թողնում լորձաթաղանթի վերնահյուսվածքի վրա և օգնում է ազատվել պիգմենտային բծերից։ Վիտամիններ A-ն և D-ն կանխարգելում են մաշկի բջիջների եղջերացումը։
 
Վիտամին E-ն մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների բնականոն գործունեությանը և հանգեցնում խոնավության քաղցի։
 
Մաշկի գեղեցկության համար անհրաժեշտ են նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, յոդ, ցինկ, սելեն և ֆոսֆոր։ Կհամաձայնեք, թերևս, որ կանացի գեղեցկությունն ամբողջական են դարձնում գեղեցիկ և հարդարված վարսերը։
 
Յուրաքանչյուր սանրվածք անկրկնելի կերպար կարող է հաղորդել կնոջը միայն այն պարագայում, երբ մազերն ամուր և առողջ տեսք ունեն։ Դրա համար անհրաժեշտ են հատուկ ամինաթթուներ, որոնք բարելավում են մազերի որակն ու կառուցվածքը, խթանում են աճը և կանխում մազաթափությունը։
 
Պարաամինոբենզոաթթուն նպաստում է մազերի բնական գույնի վերականգնմանը։ Բետա-կարոտինը, վիտամիններ D-ն և E-ն, բիոտինը, կալցիումը, երկաթը, յոդը, մագնեզիումը և ֆոսֆորն օգնում են մազերը բուժելուն և ամրացնելուն։
 
Վիտամինները, հանքանյութերն ու ամինաթթուները ոչ միայն նպաստում են մաշկի, մազերի և եղունգների գեղեցկության պահպանմանը, այլև երկարաձգում և ուժեղացնում են կոսմետիկ միջոցների ազդեցությունը։
 
Սկզբնաղբյուր`   ՀՀ - Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ»
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: