Առողջապահություն

Համակարգիչ՝ առանց վնասակար հետևանքների

Շատերն արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն էլ ավելի դյուրին է դառնում, սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը։
Հաճախ այն կարող է զգալիորեն վնասել առողջությանը։Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ, և առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Նյարդային վերջույթների ճնշման պարագայում զարգանում է մկանային բլոկադա:
 
Եթե սեղմվել են ողնաշարի պարանոցային հատվածի նյարդերը, ապա ցավային զգացողությունները կլինեն պարանոցի, ուսերի, ձեռքերի շրջանում, իսկ գոտկատեղի նյարդերի սեղմվելու դեպքում`   գոտկատեղում ու ոտքերում։
 
Նման դեպքերում նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ 
 
Ստեղնաշարը դրեք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ`   թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։
 
Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
 
Խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնն սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։
 
Սկզբնաղբյուր`   ՀՀ - Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ» 4-5-2008 (12)
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: