Առողջապահություն

Н և К վիտամիններ

Բիոտինով հարուստ են լյարդն ու երիկամները, կա նաև բանջարեղենում (կարմիր ճակնդեղ, կաղամբ, սպանախ), ընդավորներում (ոլոռ, սոյա, լոբի), սնկերում (ծառասունկ, սպիտակ սունկ), փոքր քանակությամբ`   ձվում, կաթում և մրգերում։ Բիոտին պարունակում են նաև հաղարջի և վայրի մորու տերևները։

 

Վիտամին H։ Բիոտինն անհրաժեշտ է մաշկի բնականոն գործունեության համար, այն մտնում է ամինաթթուների և ճարպաթթուների նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների մեջ։

Օրգանիզմում վիտամին H-ի անբավարար քանակության պարագայում կարող են զարգանալ ձեռքերի, ոտքերի և պարանոցի դերմատիտ, ինչպես նաև նյարդային համակարգի գործունեության խանգարումներ։

Բիոտինով հարուստ են լյարդն ու երիկամները, կա նաև բանջարեղենում (կարմիր ճակնդեղ, կաղամբ, սպանախ), ընդավորներում (ոլոռ, սոյա, լոբի), սնկերում (ծառասունկ, սպիտակ սունկ), փոքր քանակությամբ`   ձվում, կաթում և մրգերում։ Բիոտին պարունակում են նաև հաղարջի և վայրի մորու տերևները։

Մարդու օրգանիզմի համար բիոտինի օրական պահանջը կազմում է 100-200 մկգ։

Վիտամին K (ֆիլլոխինոն, պրենիլմենախինոն)

Վիտամին K-ն մի քանի նյութերի միացություն է։ Գոյություն ունեն վիտամին K1 (ֆիլլոխինոն) և վիտամին K2 (պրենիլմենախինոն)։ Վիտամին K-ի կենսաբանական դերը պայմանավորված է վերջինիս արյան մակարդելիության գործում ունեցած նշանակությամբ։ Հակաբիոտիկներով և աղիների միկրոֆլորայի վրա ներազդող այլ միջոցներով բուժման պարագայում վիտամին K-ն անհրաժեշտ է լյարդում պրոթրոմբինի և արյան մակարդելիությունն ապահովող այլ նյութերի սինթեզման համար։ Առողջ օրգանիզմը վիտամին K2 ինքնուրույն է սինթեզում։

Վիտամին K-ն հիմնականում արտադրվում է աղիների միկրոֆլորայի միջոցով։ Օրգանիզմն այն ստանում է նաև սննդամթերքի միջոցով։

Օրգանիզմում վիտամին K-ի բացակայության կամ դեֆիցիտի պայմաններում կարող են զարգանալ հեմոռագիկ երևույթներ։ Քանի որ վիտամին K-ն ճարպերի ազդեցության տակ լուծվում է, աղիքային պատի ճարպերի ներծծման խանգարումների ժամանակ վերջինիս ներթափանցումը օրգանիզմ դժվարանում է։ Այս հանգամանքը հեմոռագիկ դիաթեզի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Հեմոռագիկ դիաթեզը մի հիվանդություն է, որը բնութագրվում է արտահայտված արյունահոսությամբ։ Դրա պատճառ կարող են դառնալ վնասվածքները, արյունահոսությունները (ենթամաշկային, միջմկանային, միջանոթային և այլն)։ Հեմոռագիկ դիաթեզը արյան մակարդելիությունն ապահովող պրոթրոմբինի պակասի արգասիք է, որի սինթեզմանը մեծապես նպաստում է վիտամին K-ն։

Վիտամին K-ով առանձնակի հարուստ է բուսական աշխարհը։ Դրանից շատ է պարունակվում հատկապես սպանախի, շագանակի, եղինջի և հազարաթերթիկի տերևներում, մասուրի պտուղներում, կաղամբի զանազան տեսակներում, ստեպղինում, լոլիկում և ելակում։

Չափահաս մարդկանց օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին K-ի օրական պահանջը ստույգ սահմանված չէ, սակայն այն մոտավորապես կազմում է 70-140 մկգ։

Ջերմային մշակման ժամանակ վիտամին K-ն քայքայվում է։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2-2008 (10)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: