Հանրագիտարան

Գրադարանների օր (ՌԴ)

Մայիսի 27-ին Ռուսաստանում նշում են Գրադարանների և գրադարանավարների օրը: Այս օրը 1795թ. կայսրուհի Եկատերինա II-ը հիմնադրեց Ռուսական ազգային գրադարանը, որը բոլորին հասանելի առաջին գրադարանն էր Ռուսաստանում:

1995թ.-ի մայիսի 27-ին Ռուսաստանի նախագահ Բ. Ն. Ելցինի որոշմամբ այս օրը պաշտոնապես հռչակվեց որպես Համառուսաստանյան գրադարանների օր:

 

Համարվում է, որ ամենաառաջին գրադարանը Ռուսաստանում հիմնադրել է Կիևի մեծ իշխան Յարոսլավ Իմաստունը 1037 թվականին:

 

Գրադարանների օրը Ռուսաստանում անցկացվում են միջոցառումներ, որոնք ընդգծում են գրքերի դերն ու նշանակությունը հասարակության զարգացման և նոր սերնդի կրթության հարցերում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: