Հանրագիտարան

Աֆրիկայի ազատագրման օր

Մայիսի 25-ին նշվում է Աֆրիկայի ազատագրման օրը: 1960թ. այս օրը 17 աֆրիկյան պետություն՝ Կամերունը, Տոգոն, Մադագասկարը, Կոնգոն, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կոտ դ’Իվուարը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Գաբոնը, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Մալին, Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Սոմալին, ձեռք բերեցին ազատություն`   սկսելով իրենց զարգացման ուղիների ինքնուրույն որոնումները:

1963թ. Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002թ. վերանվանվեց Աֆրիկյան միություն:

 

Եվ չնայած ազատագրված լինելուն՝ մինչ այժմ էլ աֆրիկյան երկրների բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ:

 

Աֆրիկայի երկրների ցանկում կարելի է առանձնացնել միայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որը հարաբերականորեն զարգացած տարածաշրջանային պետություն է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: