Հանրագիտարան

Անատոլի Կարպով

1951թ.-ի մայիսի 23-ին Ուրալի Զլատոուստ քաղաքում է ծնվել հայտնի ռուս շախմատիստ Անատոլի Կարպովը: Առաջին դասարանում դասերի հետ մեկտեղ սկսում է հաճախել շախմատի պարապմունքների: 10 տարեկանում Անատոլին ստանում է Չելյաբինսկի շրջանի առաջատարի կոչումը:

1965թ. ընտանիքը տեղափոխվում է Տուլա քաղաք, որտեղ Անատոլին ոսկե մեդալով ավարտում է դպրոցը և ընդունվում Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետ:

 

Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, որն էլ ավարտում է 1978թ.:

 

Կարպովի շախմատային կարիերայի մեջ մեծ ներդրում է ունեցել հայտնի շախմատիստ Բոտվիննիկը: 1963թ. Անատոլին հաղթում է Զլատոուսի չափահասների առաջնությունը և 3 տարի անց ստանում «Սպորտի վարպետ» կոչումը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: