Առողջապահություն

Երջանկությունը երկարացնում է կյանքը

Երջանկության զգացողությունն ազդում է կյանքի տևողության վրա`   անկախ առողջությունից և ֆինանսական վիճակից: Այսպիսին են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքները:

Հետազոտությանը մասնակցել է 52-79 տարեկան 3800 մարդ: Նրանցից յուրաքանչյուրին հանձնարարվել է օրական չորս անգամ նշել իրենց զգացողություններն ու այդպիսով չափել երջանկության մակարդակը:

 

Հետազոտության բոլոր մասնակիցները մոտավորապես հավասար են եղել այնպիսի գործոններով, ինչպիսիք են առողջական վիճակը, եկամուտների մակարդակը, կրթությունը և վտանգավոր սովորությունների առկայությունը:

 

Վերջնական արդյունքում մասնակիցները բաժանվել են երեք խմբի՝ երջանիկ, միջին և դժբախտ: Երբ մի քանի տարի հետո այդ խմբերում գնահատվել է մահացության ցուցանիշը, պարզվել է, որ բոլորից երկար ապրել են երջանիկ խմբի անդամները:

 

Հեղինակ`   Ն.Ա.

Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: