Առողջապահություն

Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական» գեները

Գիտնականները, պատասխանելով այն հարցին, թե որոշ մարդիկ ինչու են ապրում 100 տարի և ավելի, սովորաբար ասում են՝ «Շնորհիվ նրանց գեների»: Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից:

Մինչ այժմ հետազոտություններն ուղղված էին երկարակյացների գեների տարատեսակության ուսումնասիրմանը, սակայն Ալբերտ Էյնշտեյնի անվան քոլեջի հետազոտողները կարծում են, որ երկարակյացի գենի մի մասն էլ կարող են լինել անհատականության բնավորության գծերը:

 

Դրական տրամադրված, ուրախ, հանգիստ, անկեղծ մարդիկ երկար են ապրում: Գիտնականները հետազոտություն են անցկացրել հրեա-աշկենազների մասնակցությամբ: Աշկենազներն ընտրվել են այն պատճառով, որ բոլորն էլ գենետիկորեն միանման են, հետևաբար ավելի դյուրին է որոշել գենետիկ տարբերությունները:

 

Ավելի վաղ կատարված հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ մարդու անհատականությունը գենետիկ հիմք ունի և կարող է անմիջականորեն ազդել առողջության վրա: Տվյալ հետազոտության ժամանակ 243 երկարակյացի մոտ ուսումնասիրվել է նաև անհատականությունը բնութագրող գենետիկ հիմնավորումները:

 

Անհատականության գնահատման ժամանակ գիտնականները հայտնաբերել են այնպիսի հատկություններ, որոնք պարզ արտացոլում են երկարակյացների կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը: Նրանց մեծ մասը հանգիստ, ուրախ և անկեղծ մարդիկ են, որոնք կարծում  են՝ կյանքում ամենագլխավորը ժպիտն է և սեփական հույզերն անկեղծ արտահայտելը:

 

Հեղինակ`   Ն.Ա.

Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: