Հանրագիտարան

Արկանզաս

Արկանզասը գետ է ԱՄՆ-ում, Միսիսիպիի աջ վտակը։

Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից, հոսում Մեծ և Կենտրոնական հարթավայրերով։ Երկարությունը`   2410 կմ. նավարկելի է 1000 կմ։ Արկանզասի ափին են Ուիչիտո, Թալսա, Լիթլ Ռոք քաղաքները։

Անվանումը (անգլերեն`   Arkansas) առաջացել է հնդկացիական լեզուների Ակենզեա անունից, որի սկզբնական նշանակությունն անհայտ է։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: