Հանրագիտարան

Արե

Արեn գետ է Շվեյցարիայում, Հռենոսի ձախ վտակը, երկարությունը`   295 կմ, ավազանը`   17,8 հազար կմ քառակուսի։

Սկիզբ է առնում Բեռնյան Ալպերի սառցադաշտերից։ Վերին հոսանքում, գահավիժելով 46 մ բարձրությունից, առաջացնում է Հանդեկ ջրվեժը։

Անցնում է Բրիենց և Թուն լճերով։ Թուն քաղաքից սկսած՝ նավարկելի է: Աարեի ափին է Բեռն քաղաքը։
Անվանումը (Aare. արտասանվում է նաև Արե) ունի հնդեվրոպական ծագում, նրա հիմքում ընկած է ar «հոսել, շարժվել» արմատը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: