Հանրագիտարան

Արածո

Արածոն (Դժոխաձոր, Չանախչի) գետ է ՀՀ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը։

Սկիզբ է առնում Մժկատար լեռների հարավային լանջերից`   2700 մ բորձրությունից։ Երկարությունը 42 կմ, ջրհավաք ավազանը`   122,5 կմ²։ Հոսում է Զանգակատուն գյուղի գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում ընդարձակ արտաբերման կոն։ Վերին հոսանքի ավազանը ձագարաձև է, հունը`   քարքարոտ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (75%) է, վարարումը`   ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,36 մ³/վ է (Զանգակատուն գյուղ), առավելագույնը`   8,64 մ³/վ (1988, ապրիլի 14)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: