Առողջապահություն

Սպորտային միջոցառում. Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղեր

Մեծարգո պարոն / տիկին,
Հրավիրում ենք Ձեզ`   մասնակցելու փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի պաշտոնական բացման արարողությանը,

2013թ. մայիսի 17-ին ժամը`   15։00-ին Դինամո մարզադահլիճում
Հասցե. ք. Երևան, Վարդանանց 69

 

Պրոֆ. Արա Բաբլոյան       Սամվել Գրիգորյան

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ

Գիտական ղեկավար     

  Փոխպատվաստված մարդկանց

հայկական ասոցիացիայի նախագահ

 

Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք`   28-55-98

 

Միջոցառումը ծրագրված է անցկացնել 2 օր

 

Միջոցառումը սկսվում է 15.00-ին «Դինամո» մարզադահլիճում, որն ամբողջությամբ պատրաստված կլինի միջոցառման անցկացման համար: Դրսում կլինի կարմիր գորգ, իսկ ներսում տեղադրված կլինեն ցուցանակներ, միջոցառման համար կհավաքվի հատուկ բեմ`   իր լուսավերությամբ (բեմ, լույս, ֆերմաներ):


Հանդիսությունը կվարի մեկ հաղորդավար. Արսեն Գրիգորյան:


Բացմանը ներկա կլինեն  միջոցառման կազմակերպիչներն ու պատվավոր հյուրերը:


Օր առաջին.


Միջոցառման հանդիսավոր բացում

Միջոցառման  սկզբում հանդիսավարը կներկայացնի միջոցառման նպատակը, ապա մասնակիցներին, ովքեր հիմնի ներքո հանդիսավոր կմտնեն հրապարակ, նրանց միջոցով կանցնեն նաև միջոցառման կազմակերպիչները: Որից հետո խոսքը կտրվի կազմակերպիչներին, ինչպես նաև ողջույնի պոսքով հանդես կգան ներկա հյուրեր (30 րոպե):

 

Ողջույնի խոսք
•     ՀՀ Ազգային Ժողովի Առողջախահության հանձնաժողողովի նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյան
•     ՀՀ Առողջապահության նախարար՝ պրոֆեսոր Դերենիկ Դումանյան
•     Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ՝ Մորիս Սլապակ
•     Աստելաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյան

 

Միջոցառման հանդիսավոր բացմանը կհաջորդի մրցումների փուլը:


Առաջին օրը մրցումները կանցկացվեն.

16:30-17:00 Դինամո մարզադաշտում տեղի կունենան փոքր թենիսի մրցումները:
20:00 Արենա Բոուլինգում՝ բոուլինգի մրցումները


Ամբողջ ընթացքում մասնակիցների պայքարին կհետևեն հատուկ մարզիչները, ովքեր կգրանցեն մրուցմների տվյալները:


Օր երկրորդ.


“Ակվատեկ” համալիրում տեղի կունենա լողի և վազքի մրցումները
2-րդ օրը նույնպես յուրաքանչյուր սպորտաձև կունենա իր մարզիչը, որը կհետևի մասնակիցներին:

 

2-օրյա մրցումները լինելու են բաց բոլորի համար, ցանկացողները կարող են հետևել դրանց:

 

Մինչ մրցանակաբաշխությանն անցնելը մեծ էկրանի վրա կցուցադրվեն սյուժեներ, որոնք կներկայացնեն հաղթող մասնակիցներին և կպատմեն նրանց մրցումների ու մասնակցած սպորտաձևի մասին: Կազմակերպիչների ու հյուրերի խոսքից հետո տեղի կունենա հանիսավոր մրցանակաբաշխությունը:


Քննարկել`   ով է հանձնում մրցանակները: Այնուհետև մրցանակներ ունեն հանձնելու որոշ կազմակերպություններ:
Հաղթողների կհանձնեն շքանշաններ ու նվերներ: Ինչպես նաև նրանց կշնորհավորեն հայկական էստրադայի աստղերը:
Բոլոր մրցումները նկարահանվելու են դրանց մասին պատմող ռեպորտաժները ցուցադրվելու են Արմնյուզ Հ/Ը-ով:


Միջոցառման պաշտոնական փակումը տեղի կունենա “Դինամո” մարզադաշտում, ժամը 17:00-ին:

Սկզբնաղբյուր. ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՓ Բ.Վ. ներկայացուցչությունը Հայաստանում
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: