Հանրագիտարան

Ամուդարյա

Ամուդարյա, գետ Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Աֆղանստանում։

Կազմավորվում է Փյանջ և Վախշ գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը`   առաջացնելով դելտա։ Երկարությունը 1415 կմ (Փյանջի ակունքից`   2540 կմ), կանոնավոր նավարկություն կա Չարջու քաղաքից սկսած։ Ամուդարյայի ափին է Թերմեզ, Կերկի, Նուկուս քաղաքները։

Անվանումն առաջացել է ժամանակին գետի ափին գտնվող Ամուլ քաղաքի անունից և պարսկերեն դարյա «գետ» բառից, այսինքն`   «Ամուլի գետ»։ Անտիկ շրջանի աշխարհագրագետներին հայտնի էր Օքսուս (լատիներեն`   Oxus), իսկ արաբներին`   Ջեյհուն անունով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: