Հանրագիտարան

Աճանան

Աճանան (Նորաշենիկ), գետ Հայաստանում, Ողջիի ձախ վտակը:

Երկարությունը 29 կմ է, Ավազանը 130 կմ²: Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերից, 2700 մ բարձրությունից: Վերին հոսանքն անցնում է անտառապատ ձորով: Տարեկան միջին ծախսը 0,92 մ³/վրկ, առավելագույնը 14,4 մ³/վրկ, տարեկան հոսքը 29,0 մլն. մ³:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: