Հանրագիտարան

Լաուրա Պաուզինի

1974 թվականի մայիսի 16-ին Իտալիայի Սոլարոլո շրջանում ծնվել է իտալացի հայտնի երգչուհի Լաուրա Պաուզինին: Նա ճանաչում է ձեռք բերել 1993 թվականին, երբ իր «Միայնություն» (La solitudine) երգով 43-րդ «Սանռեմո» երաժշտական փառատոնին գրավել է առաջին հորիզոնականը:

«La solitudine» երգը երկար ժամանակ մնում էր Իտալիայի բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականում և համաշխարհային փառք էր վայելում:

 

Մինչ օրս Լաուրա Պաուզինին թողարկել է 10 ալբոմ: Նա իր երգերի մեծ մասը կատարում է իտալերեն և իսպաներեն լեզուներով, սակայն ունի նաև անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուներով ձայնագրված երգեր:

 

Իր կարիերայի ընթացքում նա նվաճել է հազարավոր մրցանակներ, ներառյալ`   4 «World Music» մրցանակ, 3 «Latin Grammy» մրցանակ և մեկ «Grammy»: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: