Հանրագիտարան

Աղավնո

Աղավնոն գետ է ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևմուտքում`   Հագարիի աջակողմյան խոշոր վտակներից մեկը:

Գետն երկու օժանդակներով սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար և Ծղուկ լեռնազանգվածների լանջերից, հոսում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև վերջնականապես թեքվում դեպի հարավ-արևելք, ամբողջ հետագա ընթացքում անցնում V-աձև, մի փոքր լայնացած հովտով ու ծովի մակարդակից մոտ 780մ բարձրության վրա թափվում Հագարիի մեջ`   Բերձոր քաղաքից 7կմ հարավ: Ունի մի քանի խոշոր աջակողմյան վտակներ, ձախակողմյան վտակները կարճ են ու ժամանակավոր հոսք ունեցող: Ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 440կմ² է, որի մոտ 15%-ը ՀՀ տարածքում: Երկու օժանդակներով էլ երկարությունը մոտ 43 կմ է: Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3,5մ³/վրկ է: Աղավնոյի ավազանում կան տաք ջրերի ելքեր:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: