Հանրագիտարան

Ալդան

Ալդանը գետ է Յակուտիայում, Լենայի աջ վտակն է հանդիսանում։

Սկիզբ է առնում Ստանովյան լեռնաշղթայի հյուսիսայի լանջից, հոսում Ալդանի բարձրավանդակով։ Երկարությունը 2273 կմ է, նավարկելի է գետաբերանից 1753 կմ։ Գլխավոր նավակայանները`   Տոմոտ, Ուստ Մայա, Խանդիգա։

Անվանումը (ռուսերեն`   Алда́н) առաջացել է մոնղոլերեն ալթան «ոսկի» բառից (գետի ավազանում կա ոսկու խոշոր հանքավայրեր)։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: